ТАСС-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունների խորհրդակցությունները կարող են տևել 4-5 ժամ։
Հիշեցնենք՝ այսօր Ստամբուլում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները. քննարկվում են դեսպանատների աշխատանքի նորմալացումը, ինչպես նաև առգրավված դիվանագիտական ունեցվածքի վերադարձը և ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հարցը։