Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, թե Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 10 Patriot հակահրթիռային համակարգ՝ ռուսական բալիստիկ հրթիռները խոցելու համար:
Այս մասին նա խոսել է Գերմանիայի Ռամշտայն օդային բազայում նախատեսված գագաթնաժողովից օրեր առաջ: «Մենք բազմիցս բարձրացրել ենք այս հարցը ամերիկյան կողմի և Եվրոպայում օգնություն ցուցաբերելու հնարավորություն ունեցող բոլորի հետ: Հույս ունենք կոնկրետ որոշումների», - գրել է նա X սոցիալական հարթակում: