Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ռուս–ուկրաինական պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերին։
«Երկու պատերազմ տեսած երկրի ղեկավարի փորձով կարող եմ ասել, որ զինադադարը երբեք չի կանգնեցնում պատերազմը: Մեր դեպքում էլ այն չավարտվեց: Դա ընդամենը ժամանակավոր ընդմիջում է՝ ուժերը հավաքելու և նորից սկսելու համար: Եթե օկուպացված սահմանին խաղաղապահներ են գալիս, դա նշանակում է, որ դուք կորցնում եք Ձեր տարածքը: Իմ կարծիքով, ոչ մի երկիր չի համաձայնի զիջել իր տարածքային ամբողջականությունը: Ուստի սպասել, որ Ուկրաինան խաղաղության դիմաց կհանձնի իր օրինական տարածքները, անարդար է և անիրական»:
Նա նշել է, թե ՌԴ–ի ու Ուկրաինայի միջև խաղաղություն չի տեսնում․ «Ես՝ որպես իրատես, մոտ ապագայում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն չեմ տեսնում: Ռուսաստանը օկուպացված տարածքները հայտարարել է իրենը: Ինչպե՞ս կարող են նրանք հրաժարվել դրանից: Ուկրաինան և աշխարհը, այդ թվում՝ Ադրբեջանը, այդ տարածքները համարում են Ուկրաինայի մաս: Ինչպե՞ս կարող է Ուկրաինան ասել, որ դրանք իրենը չեն: Եթե դա պատահի, ուրեմն ես ինչ-որ բան չեմ հասկանում քաղաքականությունից: Պատերազմները ավարտվում են միայն կապիտուլյացիայի ստորագրությամբ»: