Տեսակետ
Բռնեք Ալիևի լեզվից. Վահրամ Աթանեսյան
Հայաստան-Ադրբեջան սահման ԵԱՀԿ դիտորդական խումբ ուղարկելու որոշման առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ն մի հայտարարություն է տարածել, որի հիմնական ասելիքն այն է, որ ԵԱՀԿ մարմիններում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և քանի որ Բաքուն նման առաքելության համաձայնություն չի տվել, ապա դա ընդամենը որոշակի խմբի նախաձեռնություն է։

Առևտրային բանկերը արձանագրել են 188 մլրդ դրամի զուտ շահույթ. Բաբկեն Թունյան
Modex վերլուծական կենտրոնի տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերը արձանագրել են 188 մլրդ դրամի զուտ շահույթ (հարկումից հետո), որը երեք անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Փաստացի ազդարարվում է Խերսոնի ճակատամարտի մասին
Ռուսական կողմը էվակուացնում է քաղաքացիական բնակչությանն ու ղեկավարությանը՝ տեղափոխելով Դնեպրի ձախ ափ: Ուկրաինայի պատերազմում կռվող ռուսական զորքի նորանշանակ հրամանատար Սուրովիկինը նախօրեին հայտարարել էր, որ իրավիճակը Խերսոնի ուղղությամբ լարված է, և չէր բացառել նաև «բարդ որոշումների» անհրաժեշտությունը:

Զատուլինի աշխատանքն է մոռանալ Ռուսաստանի պատասխանատվության մասին և այն դնել Հայաստանի վրա
ՌԴ դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է՝ «Փաշինյանի, նրա կողմնակիցների և նրան աջակցողների դեգերումները, նրանց բացահայտ, որոշ դեպքերում՝ թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, որը հատկապես դրսևորվում է այս օրերին, խնդիրներ է առաջացնում այն առումով, որ մենք վստահենք այնպիսի դաշնակցի, ինչպիսին Հայաստանն է՝ իր ներկա կառավարությամբ»:
2023թ. պետական բյուջեն երբևէ եղած ամենամեծ բյուջեն է. ծախսային մասը կազմում է ավելի քան 6.4 մլրդ դոլար
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է պետական բյուջեի ծախսերը 2017-2023 թթ.: