Տեսակետ

Շուշի-Քարինտակ խաչմերուկը միջանցքային չէ. պետք է սկսել Շուշին շրջանցող ճանապարհի կառուցումը

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Հայաստանի ԱԳՆ-ն հերթական լալահառաչ հայտարարությունն է տարածել․․․ Որ ի՞նչ․․․ Հայաստանի կառավարությունը վաղը պետք է ամբողջ շինարարական տեխնիկան կենտրոնացնի և սկսի Շուշին շրջանցող ճանապարհի կառուցումը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը նրան այդ իրավունքը վերապահում է։ Նույնը պարտավոր է անել Արցախի կառավարությունը։ Կառուցել Լաչինի միջանցք՝ սա է օրվա հրամայականը։ Կառուցել և հանձնել ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողությանը։ Խաղաղապահները պարտավոր են հսկել այն, ինչ կա, գետնի վրա իրողություն է։ Շուշի-Քարինտակ խաչմերուկը միջանցքային չէ»։