Հասարակություն
Գողացված և կրկնակի վաճառված մեքենան հայտնաբերվել է
Փետրվարի 7-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 6-ի ժամը 10-ից փետրվարի 7-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Շիրակացու փողոցի իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդեսը»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի
Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։
Պարեկները կանխել են դանակահարողի փախուստը
Փետրվարի 10-ի գիշերը, ժամը 1.15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձը դանակահարել է իր եղբորը:
Կարճվել է «ՖՐԻ ՆՅՈՒԶ» Ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը. ՀՌՀ
Այսօր՝ փետրվարի 12-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը։
25 ու 34-ամյա տղամարդիկ մարմնավաճառների են առևանգել
Քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր բարեկամներ են՝ Կոտայքի մարզի 34 և 25-ամյա բնակիչներ: