Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 9-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 49, անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 12, հոգեկան ներգործության՝ 9, դրամանենգության և սառը զենք հայտնաբերելու՝ 5-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության՝ 3-ական, ավտոմեքենայի գողության, վսահված գույքը հափշտակելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 2-ական, կողոպուտի, ավտոմեքենայի գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 3 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: