Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024

USD401.97

EUR430.47

RUB4.30

Երևան 9 ℃

Рус Eng

Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը հետաքննվում է. ՀՀ ՊՆ

Հասարակություն

12 Փետրվարի, 19:00

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այսօր ադրբեջանալան ԶԼՄ-ները հաղորդել էին Հայաստանի տարածքից կրակոցի հետևանքով ադրբեջանցի սահմանապահի վիրավորվելու մասին։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում