Մամուլ
Արայիկ Հարությունյանն առաջիկայում կամուսնացնի դստերը․ «Հրապարակ»
Զույգը վաղուց է նշանված, հարսանիքը դեռ հոկտեմբերին էր ծրագրված, բայց հետաձգվել է, իսկ դեկտեմբերի 12-ից հետո՝ անհնարին դարձել: Փեսացուն փրկարար ծառայությունում է աշխատում, դստեր համակուրսեցին է եղել, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից է։
Տոյվո Կլաարն այսօր կգա Հայաստան․ «Ժողովուրդ»
Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր կգա Հայաստան:
Փոխնախարարից դժգո՞հ են եղել․ «Ժողովուրդ»
Մեր աղբյուրները հայտնում են, որ իրականում նախարարությունում դժգոհ են եղել Արմեն Արզումանյանի աշխատանքից, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի ապրիլին, այսինքն՝ անգամ մեկ տարի չաշխատեց այդ պաշտոնում: Գալով պաշտոնի եւ խոստումներ տալով՝ նա, փաստորեն, չի կարողացել իրականացնել դրանք, ինչն էլ այդպիսի դժգոհության պատճառ է հանդիսացել:
Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ
Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջիկայում շրջանառության կդնեն ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան:
Արցախը՝ սահմանադրական փոփոխությունների շեմին. ի՞նչ է կատարվում․ «Հրապարակ»
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերաինտեգրվում է Արցախի քաղաքական կյանքին, որտեղից հեռացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ հրաժարվելով Արցախի հերոսի կոչումից և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: