Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.33

EUR407.67

RUB4.84

Երևան 10 ℃

Рус Eng

Արայիկ Հարությունյանն առաջիկայում կամուսնացնի դստերը․ «Հրապարակ»

Մամուլ

24 Փետրվարի, 9:21

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կամուսնացնի դստերը։ Զույգը վաղուց է նշանված, հարսանիքը դեռ հոկտեմբերին էր ծրագրված, բայց հետաձգվել է, իսկ դեկտեմբերի 12-ից հետո՝ անհնարին դարձել: Փեսացուն փրկարար ծառայությունում է աշխատում, դստեր համակուրսեցին է եղել, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից է։

Արցախում լուրեր էին շրջանառվում, թե որոշել են հարսանիքն անել Հայաստանում, որ ՀՀ պաշտոնյաներ էլ մասնակցեն, և դրա համար է Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում, որ Լաչինը բացվի, սակայն ընտանիքի մտերիմներից մեկը խիստ վրդովվեց մեր հարցից` ասելով.

«Բացառված է, Արցախում էլ շատ փոքր կազմով ենք անելու, եթե վիճակը չփոխվի: Իսկ եթե վիճակը փոխվի, ու ճանապարհը բացվի, մի քիչ ավելի լայն կազմով կանենք, բայց՝ մի քանի ամսից և անպայման Արցախում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը