Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Երևան -1 ℃

Рус Eng

Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ

Մամուլ

22 Փետրվարի, 9:23

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջիկայում շրջանառության կդնեն ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան:

Որպես Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ նա ձեռնարկատիրությամբ է զբաղվել, ինչն օրենքով անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնանկության հարցը կարող են բարձրացնել խորհրդարանը և իրենք՝ ՍԴ դատավորները: Քանի որ մինչ այժմ ՍԴ դատավորները ոչինչ չեն արել, խորհրդարանականները որոշել են դատավորին պատժելու գործառույթը վերցնել իրենց վրա:

Նախագիծը մինչ լիագումար նիստերի օրակարգ ներառվելը երկշաբաթյա ժամկետում պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, որն այս դեպքում հավանաբար կլինի ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը: Դրական եզրակացություն ստանալու դեպքում այն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Բայց կա մի խնդիր. ընդդիմությունը այս հարցում կարիք ունի իշխանական ՔՊ-ի ձայների: «ԱԺ կանոնակարգ» սահմանարական օրենքի համաձայն՝ խորհրդարանում համապատասխան նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով: Ստացվում է՝ որպեսզի ԱԺ-ն կարողանա դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնությունը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 ձայն, և ընդդիմությունը պետք է «դիմի» ՔՊ-ականներին՝ անհրաժեշտ ձայներ ստանալու համար:

Եթե նախագիծն ԱԺ-ում ընդունվի, կուղարկվի ՍԴ, որն էլ արդեն որոշում կկայացնի դատավորների լիազորությունները դադարեցնել-չդադարեցնելու մասով»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում