Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.33

EUR407.67

RUB4.84

Երևան 12 ℃

Рус Eng

Որակավորման քննության արդյունքների բողոքարկումից հետո ևս երկուսը դատավոր են դարձել․ «Հրապարակ»

Մամուլ

23 Փետրվարի, 8:50

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ գրել էինք, որ դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման ցուցակի համալրման համար հատուկ կարգով անցկացված որակավորման գրավոր քննությունը միայն 1 հոգի է հաղթահարել։

ԲԴԽ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 7 անձ, անցողիկ շեմը եղել էր 80 միավոր, և միայն մեկը՝ Արմեն Էդուարդի Պողոսյանն էր հատել այդ շեմը՝ ստացել էր 86 միավոր։  Տեղեկացանք, որ քննության արդյունքներով բավարար միավորներ չհավաքած թեկնածուներից 2-ը բողոքարկել են քննության արդյունքները, ինչից հետո վերանայվել են արդյունքները, և նրանք դարձել են դատավոր։

Այդ 2 թեկնածուներն են Արտավազդ Կարապետյանն ու Սասուն Մխիթարյանը։ Կարապետյանը հավաքել էր 75 միավոր, բողոքարկումից հետո նրա միավորների թիվը դարձել է 80.5, Սասուն Մխիթարյանը՝ 74 միավոր, բողոքարկումից հետո նրան 6 միավոր ավելացրել են և 80 միավորով ընդգրկել դատավորների ցուցակում»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը