Քաղաքական
Եկել եմ Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու Հայաստանին. Ժան-Լուի Բուրլանժի
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: Ջերմորեն ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս այցը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու վերջին զարգացումներին:
«Հռոմի ստատուտը կապ չունի ՌԴ-ին առնչվող իրադարձությունների հետ». Գրիգոր Մինասյան
Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, թե Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը միտված է միայն Հայաստանի տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը և ուղղված է միայն Հայաստանի պետական շահին։
«Իշխանությունները իրավիճակին ոչ համահունչ որոշումներ են ընդունում». Սեյրան Օհանյան
Օհանյանը իշխանություններին մեղադրեց նրանում, որ ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի ներսում կատարվող իրադարձություններին, քան այն խնդիրներին, որոնք Արցախում են և Հայաստանի սահմաններին։
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի՝ Ադրբեջանի մեկնաբանությունները. վարչապետ
«ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։
«Մեկ բեռնատարը չի կարող ԼՂ-ում իրավիճակի վրա տեսանելի ազդեցություն ունենալ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված»