«Մեկ բեռնատարը չի կարող ԼՂ-ում իրավիճակի վրա տեսանելի ազդեցություն ունենալ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքական
14 Սեպտեմբերի, 11:14
«Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժը Հայաստանի հետ պետական սահմանի և ԼՂ շփման գծի երկայնքով։
Միաժամանակ, վարչապետը նշել է, որ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է, իսկ օրերս Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։
Նա հույս է հայտնել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի մեխանիզմ կստեղծվի. «Մենք Ստեփանակերտի գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»։