Արցախ
Ցավով ենք նշում, որ մեր զգուշացումները սթափեցնող ազդեցություն չեն ունեցել․ ԱՀ նախագահներ
«Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են:

Հափշտակություն՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. Արցախի ՔԿ
«Vivarobet.am» բուքմեյքերական ընկերության կայքէջի խաղային հաշվին գումարներ փոխանցելու և խաղարկելու միջոցով զգալի չափերի հասնող, ընդհանուր՝ 51.100 ՀՀ դրամ գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Արցախի ԱԺ-ն ընդունեց ՀՀ իշխանությունների քայլերը դատապարտող հայտարարություն
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դատապարտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները, ինչպես նաև սատար կանգնել արցախահայությանը։
«Հայաստանի գործողություններն անընդունելի են»․ Բեգլարյան
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող ցանկացած փաստաթուղթ ու հայտարարություն խիստ անընդունելի է, ինչի մասին քանիցս տարբեր ձևակերպումներով հայտարարել են Արցախի Հանրապետության իշխանությունները։
ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։