Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 30 ℃

Рус Eng

Արցախի ներդրումային հիմնադրամի 30 խոշոր ընկերությունների ընդհանուր պարտքը կազմում է մոտ 70 մլրդ դրամ

Արցախ

22 Մայիսի, 12:50

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Չնայած ստեղծված ծանր իրավիճակին՝ Արցախի ժողովուրդը հստակ դիրքորոշում է հայտնել՝ ապրել և արարել Արցախում։ Ուստի անհրաժեշտ է վերականգնել արդարությունը՝ վերադարձնել պետության հանդեպ ունեցած պարտավորությունները։ 

Արցախի ներդրումային հիմնադրամի 30 խոշոր պարտավորություններ ունեցող ընկերությունների ընդհանուր պարտքը կազմում է մոտ 70 մլրդ դրամ։ Քանի որ այս ընկերությունները ժամանակի ընթացքում կատարել են անվանափոխություններ և այլ կարգի փոփոխություններ, ուստի չենք հրապարակում անունները, բայց մեր նպատակն է՝ բացահայտել իրական պարտավորություն ունեցողներին և վերադարձնել այդ գումարները պետական բյուջե։ Այս գումարները պատկանում են Արցախի ժողովրդին»։

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել