Արցախ
Ադրբեջանցիները կրակել են Արցախի Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ.
Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։

Ողջունում եմ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը
Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի:

Ադրբեջանական դիրքից կրակ է արձակվել Սարուշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Բացահայտվել է Վանք գյուղում կատարված գողության դեպքը
Պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին նշված գումարը գողացել է վերջինիս հարսը։
Հափշտակություն` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ
«Արցախբանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշիվներից, առանց իրենց իմացության ընդհանուր՝ 575.000 ՀՀ դրամ է փոխանցել Ա. Գ.-ի անձնական տվյալներով նույնականացված «Adjarabet» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին։