Արցախ

Բացահայտվել է Վանք գյուղում կատարված գողության դեպքը

Նոյեմբերի 13-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը Մարտակերտի շրջանի Վանք համայնքի 62-ամյա բնակիչ Տ. Ա.-ին պատկանող առնձնատան 2-րդ հարկի ննջասենյակից գողացել է 800 ԱՄՆ դոլար։

Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի, քրեական հետախուզության վարչության և Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հոկտեմբերի 25-ին նշված գումարը գողացել է վերջինիս հարսը։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։