Արցախ

Ուխտավորներն այցելել են Ամարաս

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ ուխտավորներն այցելել են Ամարաս հնագույն վանական համալիր. տեղեկացնում է խաղաղապահ զորախմբի Telegram–ի ալիքը՝ նշելով, որ այն գտնվում է Արցախի Հանրապետության սահմանազատման գծի մոտակայքում։ 

Նշվում է, որ Ամարասի վանքը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է, որը գտնվում է Մարտունու շրջանի տարածքում։