Արցախ
«Արցախի նկատմամբ սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի՝ գրեթե լուռ համաձայնությամբ»․ հայտարարություն
Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և հումանիտար աղետի խորացման մասին։

Արցախում ԱԽ նիստ է անցկացվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 18-ին անց է կացվել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով Արցախում ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ արդեն 10-րդ օրն է՝ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի հետևանքով Արցախի Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել է վերելակների աշխատանքի խափանման դեպքերը:

Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը
Այս մասին հայտնում է Արցախգազը։
«Երեխաներին տեղափոխող մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից, երեխաներից մեկն ուշագնաց է եղել»․ Արցախի ՄԻՊ
Մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։