Արցախ
Արցախում շրջափակման պատճառով 490 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Փաստացի էլեկտրաէներգիայի մատակարարումը ներկայումս իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին, ինչի պատճառով համակարգը շատ ծանրաբեռնված է, ավելանում է վթարների թիվը:

Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը:

Արցախում գործող յուրաքանչյուր բանկ մյուս բանկերի քարտերը սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու
Արցախի օպերատիվ շտաբից հայտնում են, որ այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝ գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը:

Փարիզի քաղաքապետն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ կայացել է նրա հեռախոսազրույցը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Արցախի առողջապահության նախարարը ծանոթացել է կլինիկաների գործունեությանը՝ էներգետիկ ճգնաժամի պայմաններում
Ստեղծված իրավիճակով պայմանավորված նախարար Սամվել Ավետիսյանը կլինիկաների գործադիր տնօրեններին առաջարկել է նախարարություն ներկայացնել պահանջարկներ՝ ըստ անհրաժեշտության, համատեղ լուծումներ գտնելու նպատակով: