Կիրակի, 29 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -2 ℃

Рус Eng

Արցախի խանութներում առկա բրինձը թույլատրված է ազատ վաճառքի

Արցախ

23 Հունվարի, 15:21

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են. «Ինչպես երեկ հայտարարվել էր, որ հանրության կողմից ստացված բողոքների և ԱՀ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձից մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ, իսկ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից պահեստներում առկա մնացորդը առանձնացվել է, կատարվել նմուշառում և ուղարկվել սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա, հայտնում ենք, որ նմուշառված բրնձի բոլոր տեսակները ֆիզիկոքիմիական ցուցանիշները` խոնավություն և թթվայնություն համապատասխանում են սահմանված նորմերին, իսկ այն տեսակը, որը համային հոտային ցուցանիշները չի համապատասխանում, արդեն հունվարի 20-ի երեկոյան արգելված է պահեստներից մատակարարել խանութներին, իսկ խանութներում առկա մնացորդը հետ է կանչված շուկայից։

Հարգելի հայրենակիցներ հայտնում ենք,որ ներկա պահին խանութներում առկա վաճառվող բրինձը թույլատրված է ազատ վաճառքի»։

Հետևեք մեզ Telegram-ում։
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը