Արցախ

Արցախի առողջապահության նախարարը ծանոթացել է կլինիկաների գործունեությանը՝ էներգետիկ ճգնաժամի պայմաններում

Արցախի առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կենտրոն, «ԱՐՏ Դենտ» ստոմատոլոգիական կլինիկա, «Ավանեսյան Դենտալ կլինիկա» և «Մարգարյան կլինիկա»:

Գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է շրջափակման և էներգետիկ ճգնաժամի պայմաններում կլինիկաների կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններին, առաջացած խնդիրներին, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների հագեցվածությանը: 

Ստեղծված իրավիճակով պայմանավորված նախարար Սամվել Ավետիսյանը կլինիկաների գործադիր տնօրեններին առաջարկել է նախարարություն ներկայացնել պահանջարկներ՝ ըստ անհրաժեշտության, համատեղ լուծումներ գտնելու նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում։