Հայաստան
Ամբողջությամբ դադարեցվել են «Վաղարշ և որդիներ կոնցեռնի» աշխատանքները
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, և վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում են ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր «ՀՀ-ն և Իրանը պատրաստվում են հարձակման անցնել Լաչինի և Կուբաթլուի ուղղությամբ»։
Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ. նախարար
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա նշել է, որ այս տարի զբոսաշրջության մարքեթինգի համար հատկացվել է սովորականից 5 անգամ ավելի՝ 1 մլրդ դրամ։ Սա նպատակ ունի մեծացնել զբոսաշրջային հոսքը. «Ակտիվորեն իրականացվում է 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը։ Ներդրումները կատարվում են Գյումրիում, Ջերմուկում, Գորիսում և այլ համայնքներում»։
Ի հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ տարածաշրջանում անվտանգային մթնոլորտը շարունակում է մնալ լարված. ԱԳ նախարար
Հունվարի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
ՊԵԿ-ում իրականացվել է 73 ծառայողական քննություն, 5 հոգի ազատվել է աշխատանքից
2022 թվականին իրականացվել է 73 ծառայողական քննություն, որոնց արդյունքներով ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կողմից 89 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝ 5 աշխատակից ազատվել է աշխատանքից։