Հասարակություն

Մեքենաները պետք է ստուգեն գազաբալոնային համակարգը, հետո միայն կարող են տեխզննման ստուգումներն անցնել. նախարար

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, թե այսուհետ քաղաքացիները մեքենայի տեխզննում չեն կարող կատարել, եթե գազաբալոնի վկայագրում իրականացրած չլինեն։

Նրա խոսքով. «Գործընթացն ընթանում է, բայց ցուցանիշներն այդքան գոհացնող չեն: Այս պահին 166 հազար մեքենա է այդ գործընթացով անցել, մոտ 62 հազար մեքենա հերթագրման պրոցեսի մեջ է:

Փոփոխությունն արել ենք, փետրվարի 25-ից կմտնի ուժի մեջ, և տեխզննում չեն կարող անցնել այն մեքենաները, որոնց վրա կա տեղադրված գազաբալոնային համակարգ: Մեքենաները պետք է նախ ստուգեն իրենց գազաբալոնային համակարգը, որից հետո միայն կարող են տեխզննման կայանում մյուս ստուգումներն անցնեն»:

Նախարարը նշեց, որ այս ընթացքում 166 հազար մեքենայի ստուգման արդյունքում 4800 բալոն է խոտանվել: