Հայաստան
Ինչպե՞ս է Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկել հակառուսական բանաձևին
Հայաստանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քվեարկության ժամանակ հակառուսական բանաձևին ձեռնպահ է քվեարկել, ինչպես նաև Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը։
Տոյվո Կլաարը Հայաստանում է՝ մյունխենյան հանդիպումների արդյունքներով խորհրդակցությունների շարք անցկացնելու համար
Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանում է։
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ:
Թալին ԲԿ-ն շտապօգնության նոր ամենագնաց ունի
25 մլն արժողությամբ մեքենան այսօր հասել է Թալին և վաղվանից սկսած կարող է սպասարկել ամենադժվարանցանելի ճանապարհներն ունեցող գյուղերի բնակչության շտապօգնության կանչերը։
Ներկայացվել են հանցավորության կանխարգելման օրենսդրական բարեփոխումների հնարավոր ծրագրերը
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը մասնակցել է «Հանցագործությունների կանխարգելման պրակտիկայի և բարեփոխումների վերաբերյալ եվրոպական ու տարածաշրջանային միտումները և հնարավորությունները Հայաստանի համար» թեմայով համաժողովին: