Երեքշաբթի, 21 Մարտի 2023

USD385.22

EUR407.81

RUB4.84

Երևան 3 ℃

Рус Eng

Թալին ԲԿ-ն շտապօգնության նոր ամենագնաց ունի

Հասարակություն

24 Փետրվարի, 8:29

Թալին խոշորացված համայնքում խիստ բնակլիմայական պայմանները շտապօգնության ծառայություն մատուցելը լրացուցիչ դժվարացնում են։ Հատկապես ձյան աննախադեպ առատության պայմաններում վերջերս որոշ բնակավայրեր հասնելն ու բուժսպասարկում իրականացնելը գրեթե անհնար է եղել։ Խնդիրը լուծվել է լրացուցիչ ռեսուրսների ներգրավմամբ։

Այս հիմնավորմամբ և խնդրի լուծման նպատակով, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը օրերս դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ Թալինի ԲԿ-ին շտապօգնության ամենագնաց մեքենա տրամադրելու համար։ Նախարարության պատասխանը չի ուշացել․ շուրջ 25 մլն արժողությամբ մեքենան այսօր հասել է Թալին և վաղվանից սկսած կարող է սպասարկել ամենադժվարանցանելի ճանապարհներն ունեցող գյուղերի բնակչության շտապօգնության կանչերը։

Թալինի ԲԿ տնօրեն Ազատ Ղուկասյանը նշում է՝ ԲԿ-ն ամսական ավելի քան 400 շտապօգնության կանչ է ստանում, որոնց հիմնական մասը` գյուղերից։ Նրա խոսքով` մարզպետարան֊նախարարություն արդյունավետ համագործակցության շրջանակում ձեռք բերված ամենագնացը, վստահաբար, մեծապես նպաստելու է համայնքում շտապ բուժօգնության ծառայության որակի բարելավմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը