Ինչպե՞ս է Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկել հակառուսական բանաձևին
Քաղաքական
24 Փետրվարի, 9:10
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հատուկ նստաշրջանում բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 141 երկիր, 7-ը՝ դեմ, իսկ 32-ը՝ ձեռնպահ։
Հայաստանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քվեարկության ժամանակ հակառուսական բանաձևին ձեռնպահ է քվեարկել, ինչպես նաև Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը։
Դեմ քվեարկող երկրների թվում են Բելառուսը, Սիրիայի Արաբական Հանրապետությունը, Նիկարագուան, Մալին, Էրիթերիան։
Ադրբեջանը քվեարկությանը չի մասնակցել, ինչպես նաև՝ Կամերունը, Բուրկինա Ֆասոն, Լիբանանը։
