Հայաստան
Ի՞նչ է բացահայտել Հաշվեքննիչ պալատը Ֆինանսների նախարարությունում․ «Ժողովուրդ»
Հաշվեքննիչ պալատը ՀՀ ֆինանսների նախարարությունում ստուգումներ է իրականացրել: Այդ հաշվեքննության արդյունքում 2022 թվականի բյուջեի տարեկան կատարման մասով ուշագրավ փաստեր են հայտնաբերվել:
Սոթքի հանքավայրը հունիսի կեսից չի աշխատի․ «Հրապարակ»
Կոմբինատի աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ ղեկավարությունը պատճառաբանել է, թե արտադրական ծավալների անկում է եղել, և հայտնի չէ՝ ինչ է սպասվում առհասարակ կոմբինատին։
Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակ է բացել Կուտականի դիրքերի ուղղությամբ
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Արցախի ԱԺ-ն ընդունեց ՀՀ իշխանությունների քայլերը դատապարտող հայտարարություն
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դատապարտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները, ինչպես նաև սատար կանգնել արցախահայությանը։
Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկի նկուղում նռնակներ են հայտնաբերվել
Ճգնաժամային կառավարման կենտրոնում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման մասով մայիսի 22-ին 2 ահազանգ է գրանցվել, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։