Հինգշաբթի, 8 Հունիսի 2023

USD383.19

EUR407.25

RUB4.61

Երևան 28 ℃

Рус Eng

Սոթքի հանքավայրը հունիսի կեսից չի աշխատի․ «Հրապարակ»

Մամուլ

23 Մայիսի, 8:37

«Հրապարակ» օրաթերթթը գրում է․ «Սոթքի հանքի փակվելը բացասաբար է անդրադարձել նաև «Գեոպրոմայնինգ» ընկերությանը պատկանող Արարատի ոսկու արդյունահանման կոմբինատի վրա, որի 400 աշխատողների կեսից ավելիին պատրաստվում են ազատել աշխատանքից։ Մենք տեղեկացանք, որ աշխատակիցներին արդեն ծանուցել են, որ հունիսի 15-ից չեն աշխատելու։

Կոմբինատի աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ ղեկավարությունը պատճառաբանել է, թե արտադրական ծավալների անկում է եղել, և հայտնի չէ՝ ինչ է սպասվում առհասարակ կոմբինատին։ Քանի որ Սոթքի բաց հանքավայրը շուրջ երկու ամիս է՝ չի աշխատում, պրոցեսը շղթայական ռեակցիայով տարածվել է ընկերության մյուս կազմակերպությունների և սպասարկող ծառայությունների ու մատակարարների վրա։ Սա նշանակում է, որ բացի Սոթքի մոտ 800 աշխատողից, 200-ից ավելի աշխատող էլ Արարատում կհամալրի գործազուրկների բանակը»։

Հետևեք մեզ Telegram-ում