Հայաստան
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին
Ընդդիմադիր խմբակցությունը չի մասնակցում նա ԱԺ այս պահին ընթացող նիստին. սա այն բանից հետո, երբ ԱԺ դահլիճում միջադեպ տեղի ունեցավ ՔՊ և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։
Ալեն Սիմոնյանը նախազգուշացում է հայտարարել միջադեպի մասնակից պատգամավորներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր դահլիճում տեղի ունեցած միջադեպի համար նախազգուշացում է հայտարարել պատգամավորներ Արթուր Սարգսյանին ու Հովիկ Աղազարյանին։
Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը. Արմեն Գրիգորյան
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը», որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
ՌԴ-ն վերջ դրեց չին-եվրոպական դաշինքին
Երեկ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով USAID-ի Եվրոպայի ու Եվրասիայի համակարգող Մարիա Լոնգիի խոսքերին, հայտնեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Հայաստանում մոդուլային միջուկային ռեակտորներ տեղադրել Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար:
Նախկին Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում պատճառվել է 10 մլն դրամ վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախկին Աստղաձոր համայնքի (ներկայում Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայր) օրինական շահերին պատճառել է 10.049.760 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս՝ այդ կերպ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: