Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.92

RUB4.67

Երևան 20 ℃

Рус Eng

Քաշքշուք ԱԺ միջանցքում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքական

24 Մայիսի, 13:53

ԱԺ դահլիճում տեղի ունեցած վեճը տեղափոխվել է միջանցք։ Այս անգամ վիճաբանություն է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև։

Պատգամավոր Արթուր Սարգսյանը, դիմելով իրեն դահլիճից հանած անվտանգության աշխատակիցներին, բղավել է, թե իրեն դուրս հանելու ի՞նչ իրավունք ունեն, ասել, որ մայորն իր արարքների համար պատասխան պետք է տա, ինչո՞ւ նույնկերպ չեն վարվել նաև Հովիկ Աղազարյանի հետ, որի ռեպլիկից հետո վիճաբանությունը եղավ։

Այնուհետև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև քաշքշուք է սկսվել։

Հիշեցնենք, որ քիչ առաջ վեճ տեղի ունեցած ԱԺ դահլիճում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթի ժամանակ։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել