Հասարակություն

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 68 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 4, հոգեկան ներգործության՝ 3, ավտոմեքենայի գողության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և ավտոմեքենա փախցնելու՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: