Հայաստան
ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա. ԱԳՆ
ՀՀ ու ԱՀ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի միջոցառումներին։
«էթիկայի կանոնները բուժաշխատողները երբեմն խախատում են ոչ միայն պացիենտի, այլև իրենց գործընկերների նկատմամբ». փոխնախարար
Դասընթացին քննարկվել է առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի կանոնների և էթիկայի հանձնաժողովների եվրոպական և ազգային չափանիշները, ներկայացվել է այդ ոլորտներում Շվեդիայի, Ֆրանսիայի և Մալթայի փորձը:
ՊՆ պաշտոնատար անձը զորակոչը հետաձգելու համար նորակոչիկի ծնողից 10.000 դոլար կաշառք է ստացել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով` 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում ստացած կաշառքի դիմաց հետաձգել է երկու քաղաքացու՝ վարժական հավաքներին մասնակցելը: Մեկ այլ դեպքում Ա. Թ.-ն, ստանալով կաշառք, մեկ քաղաքացու էլ ազատել է վարժական հավաքներին մասնակցելուց:
Մոտ ապագայում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև կկնքվի սննդի անվտանգության մասին համաձայնագիր
«Մոտ ապագայում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև կկնքվի սննդի անվտանգության մասին հուշագիր, որը թույլ կտա, որ հայկական ապրանքները ավելի լավ հասանելիություն ունենան էմիրաթական շուկային»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մեր գործիքակազմով փորձում ենք բացառել սանկցիոն ապրանքների առևտուրը». Քերոբյանը՝ ԱՄԷ-ի հետ առևտրի մասին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ հայ-էմիրաթական բիզնես-ֆորումին մի շարք ներդրումային ծրագրեր են մշակվում։ Նախարարը ներկայացրել է, որ դրանք կարող են լինել անշարժ գույքի, գյուղատնտեսական, զբոսաշրջային և առողջապահության ոլորտում․