«Մեր գործիքակազմով փորձում ենք բացառել սանկցիոն ապրանքների առևտուրը». Քերոբյանը՝ ԱՄԷ-ի հետ առևտրի մասին
Հասարակություն
18 Սեպտեմբերի, 15:35
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ հայ-էմիրաթական բիզնես-ֆորումին մի շարք ներդրումային ծրագրեր են մշակվում։ Նախարարը ներկայացրել է, որ դրանք կարող են լինել անշարժ գույքի, գյուղատնտեսական, զբոսաշրջային և առողջապահության ոլորտում․
«Դրանք բավականին շատ են։ Այսօրվա բիզնես-ֆորումից հետո դրանք ավելի կշատանան։ Գիտենք, որ կան հետաքրքիր պլաններ»,- նշել է Քերոբյանը։
Ըստ Քերոբյանի՝ առևտրաշրջանառությունը կազմակերպելիս Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, որ երկրում գործող ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ․
«Մեր գործիքակազմով փորձում ենք բացառել սանկցիոն ապրանքների առևտուրը, որը կարող է հարված հասցնել և՛ ընկերություններին, և՛ տնտեսությանը։ Ոչ սանկցիոն ապրանքների առումով երկու երկրներն էլ շահագրգռված են մաքսիմալացնել այն հնարավորությունները, որոնք այսօր կան աշխարհում»,- ընդգծել է Էկոնոմիկայի նախարարը։
Հետևեք մեզ Telegram-ում