«էթիկայի կանոնները բուժաշխատողները երբեմն խախատում են ոչ միայն պացիենտի, այլև իրենց գործընկերների նկատմամբ». փոխնախարար
Հասարակություն
18 Սեպտեմբերի, 16:55
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած երկօրյա դասընթացին. «Բազմաթիվ են դեպքերը, երբ առողջապահական համակարգի հետ առնչվելիս, պացիենտները բախվում են էթիկայի կանոնների չարաշահմանը: Ընդ որում, էթիկայի կանոնները բուժաշխատողները երբեմն խախատում են ոչ միայն պացիենտի, այլև իրենց գործընկերների նկատմամբ»,-նշել է փոխնախարարը։
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի նորաստեղծ հանձնաժողովի անդամներն ու առողջապահության նախարարության ներկայացուցիչները կարողությունների և հմտությունների զարգացման, ոլորտում կիրառվող եվրոպական լավագույն փորձին ծանոթանալու հնարավորություն են ունեցել:
Դասընթացին քննարկվել է առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի կանոնների և էթիկայի հանձնաժողովների եվրոպական և ազգային չափանիշները, ներկայացվել է այդ ոլորտներում Շվեդիայի, Ֆրանսիայի և Մալթայի փորձը:
Հետևեք մեզ Telegram-ում