Մոտ ապագայում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև կկնքվի սննդի անվտանգության մասին համաձայնագիր
Քաղաքական
18 Սեպտեմբերի, 16:12
«Մոտ ապագայում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև կկնքվի սննդի անվտանգության մասին հուշագիր, որը թույլ կտա, որ հայկական ապրանքները ավելի լավ հասանելիություն ունենան էմիրաթական շուկային»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի կարծիքով՝ սա կարևոր քայլ կլինի արտահանման խթանման համար։ Բացի այդ, հայկական կողմը աշխատում է իրանցի գործընկերների հետ, որպեսզի տրանզիտը Իրանով դեպի Ծոցի երկրներ ավելի հեշտանա և դառնա ավելի մատչելի․
«Մեր նպատակն է, որ լոգիստիկ կապերի հեշտացման կամ լավացման միջոցով առևտուրը դարձնենք ավելի անկաշկանդ, ավելի ծաղկող»,- նշել է նախարարը։
Հետևեք մեզ Telegram-ում