Հայաստան
Քննարկվել են Արաքս գետի ջրի որակի համատեղ գնահատման մեխանիզմները. ստորագրվել է արձանագրություն
Ի լրումն հայ-իրականական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 10-12 կայացած 17-րդ նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների և վերոնշյալ հանձնաժողովի փոխըմբռնման հուշագրի «Ջուր և շրջակա միջավայր» բաժնի 3.2-3.6 կետերի իրականացման ուղղությամբ ս․թ նոյեմբերի 15-16-ին Երևանում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթիի գլխավորությամբ կայացավ համատեղ նիստ։
Երևան քաղաքը կունենա թարմացված գլխավոր հատակագիծ
Քաղաքաշինական ծրագրերի խթանումից, կարգավորված կառուցապատումից, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուց բացի, գլխավոր հատակագիծը երևանցիների համար բարենապաստ քաղաքային պայմաններ ստեղծելուն է ուղղված:
ԱՄՆ Սենատը հաստատել է «Հայաստանի պաշտպանության ակտ-2023» օրենքի նախագիծը
ԱՄՆ Սենատը հաստատել է «Հայաստանի պաշտպանության ակտ - 2023» օրենքի նախագիծը, որով, 2024 կամ 2025թթ. համար նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործելով՝ ԱՄՆ նախագահը չի կարող շրջանցել 907-րդ բանաձևը, ինչի արդյունքում հնարավորություն էր առաջանում ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին։
Հրազդանցու ուսապարկում լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Անձնական խուզարկությամբ նրա ուսապայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով:
Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժինը հիմնանորոգված վարչական շենք ունի
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի նոր վարչական շենքի բացմանը։