Զինված հարձակման և ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով հետախուզվող տաջիկստանցին հայտնաբերվել է
Հասարակություն
16 Նոյեմբերի, 19:48
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 15-ին Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է ներկայացվել Տաջիկիստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Շոխին Խ.-ն:
Նա 2018 թ. հունվարի 4-ից Տաջիկիստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր զինված հարձակման և ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետևեք մեզ Telegram-ում