Հայաստան
Երևանում կգործի ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման առաջին համալիրը
Կառուցված կայանի էկոլոգիական լուծումները, առաջարկվող ծառայության արագությունը, որակը և արտադրողականությունը բացառիկ են ոչ միայն Հայաստանի, այլև ԱՊՀ երկրների համար:
Երևանում թշնամանք հարուցելու նպատակով հրկիզել են սինագոգի դռները և տեսանկարահանել
Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ վերը նկարագրված գործողությունները կատարողը ՀՀ-ում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ է, որը, ըստ ստացված տվյալների, վերոնշյալ հանցավոր արարքը կատարվելուց անմիջապես հետո լքել է ՀՀ տարածքը։
Երևանի քաղաքապետը 40 ընտանիքի նոր բնակարանների բանալիներ է հանձնել
4-րդ կարգի վթարայնության Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային և 10/1 շենքերում ապրող բնակիչների խնդիրը լուծում է ստացել:
Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում մեկնարկել են շինարարական աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) մեկնարկել են շինարարական աշխատանքները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ՝ ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին։
Դավթաշենում իրականացվել են ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի ,ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների հետ համատեղ Դավթաշեն վարչական շրջանի մի շարք հասցեներում հերթական անգամ իրականացրին ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքներ։