Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -3 ℃

Рус Eng

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին Ford Transit-ը բախվել է DAF բեռնատարին․ կան տուժածներ

Հասարակություն

17 Նոյեմբերի, 22:05

Նոյեմբերի 17-ին, ժամը 18։43-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ., ծնված 1959 թ.) բախվել է կայանած «DAF» մակնիշի բեռնատարին։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը