Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR428.14

RUB4.26

Երևան 6 ℃

Рус Eng

Երևանում կգործի ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման առաջին համալիրը

Հասարակություն

17 Նոյեմբերի, 21:26

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 17-ին այցելել է Հայաստանում հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման առաջին համալիր, որը կառուցվել է «Վ-Սանկ» ՍՊԸ-ի, Wash Club-ի և ավտոլվացման ոլորտում աշխարհում բացարձակ առաջատար գերմանական WashTec ընկերության հետ համագործակցությամբ։

Կառուցված կայանի էկոլոգիական լուծումները, առաջարկվող ծառայության արագությունը, որակը և արտադրողականությունը բացառիկ են ոչ միայն Հայաստանի, այլև ԱՊՀ երկրների համար: Նախնական պլանավորմամբ, ըստ պահանջարկի, առաջիկայում նախատեսվում է Երևանում կառուցել 8-ից 10, իսկ խոշոր քաղաքներում թվով 3-ից 5 ժամանակակից ավտոլվացման կայաններ։

Իրականացվող ներդրումային ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 14 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 4,5 մլն ԱՄՆ դոլարն արդեն ներդրվել է ավտոլվացման կայանների համար հոսքագծային սարքավորումների ձեռքբերման և առաջին կայանի կառուցման համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում