Հայաստան
Խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի ՀՀ-ի վրա հարձակվել, ռուս սահմանապահները պաշտպանելու են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի ՀՀ-ի վրա հարձակվել, ռուս սահմանապահները պաշտպանելու են։
Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում
Սևակ Մելքոնյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետ։
Նոր ավտոմատ համակարգով 23 681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցվճար
Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգությունների գործը ուղարկվել է դատարան
Մեղադրյալներ Լ.Ս.-ի, Ջ.Ծ.-ի, Հ.Ա.-ի և Մ.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը, իսկ Ն.Ա.-ի նկատմամբ այս վարույթով խափանման միջոց կիրառված չէ. վերջինս մեկ այլ գործով գտնվում է կալանքի տակ:
25–ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
2024 թվականի մարտի 21-ին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող շենքերից մեկից «գլխուղեղի վնասվածք՝ հարցականով, քթի կոտրվածք հարցականով» և «ԳՈՒՎ հարցականով» ախտորոշումներով շտապօգնության խմբի կողմից տարբեր ժամերի իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հիշյալ շենքում բնակվող 60-ամյա ամուսիններ։