Քաղաքական

«ԵՄ-ի անդամակցության շուրջ քննարկում այս փուլում չկա». Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ԵՄ-ի անդամակցության շուրջ քննարկում այս փուլում չկա։ Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող հանդիպման օրակարգին, որին մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Սիմոնյանը նշել է, թե օրակարգին ծանոթ չէ։

Խոսելով Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հնարավորության մասին, նա ասել է. «Նման հարց մենք այս փուլում չենք քննարկում, և չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ»։

Սիմոնյանը նաև նշել է. «ԵԽ բանաձևը աննախադեպ շատ լավ բան է, բարձացնում է ՀՀ անվտանգության մակարդակը, սակայն չի նշանակում, որ ՀՀ-ն դիմումը ձեռքին գնացել է ԵՄ թեկնածու դառնալու։ Քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ իրողությունը։ Սակայն նման հարց մենք այս փուլում չենք քննարկում, և չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ»։