Քաղաքական

Հայաստանը մերժել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների առաջարկը

«Հայկական կողմին առաջարկ է եղել միանալ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների համատեղ հայտարարությանն ու դատապարտել Մոսկվայի «Crocus City Hall»–ում տեղի ունեցած ահաբեկչությունը, սակայն Հայաստանը մերժել է առաջարկը։ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում». այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանից։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին Մոսկվայի «Crocus City Hall»-ում ահաբեկչական գործողությունն անմիջականորեն կատարած 4 անձի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հայկ Մագոյան