Խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի ՀՀ-ի վրա հարձակվել, ռուս սահմանապահները պաշտպանելու են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՀՀ-ն այլևս օգնության կարիք չունի և ինքներս կարող ենք մեր օդանավակայանը սպասարկել: Մեր սահմանապահները կարող են իրենց առջև դրած խնդիրը լուծել»,- ասել է Սիմոնյանը։
Լրագրողի հարցին, թե առաջիկայում կարո՞ղ է արդյոք որոշում լինել հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերել, Սիմոնյանը պատասխանել է. «Նման խոսակցություն չի եղել։ Պետք է մի բան մենք ֆիքսենք, որ ինչքան Հայաստանին է պետք եղել և պետք է ռուսկան սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ Ռուսասատանին է պետք եղել։ Խնդրում եմ՝ դա մեր վրա չվաճառել»,-ընդգծել է ԱԺ նախագահը։
Ըստ Սիմոնյանի՝ ՀՀ-ն անկախ պետություն է և պետք է այդ մտքի հետ մերվել և հաշտվել։