Հայաստան
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բյուի և ազգային անվտանգության խորհրդական Սառա Մաքինտոշի հետ։

2024թ. բյուջեն ՀՀ պատմության մեջ ամենամեծն է. Պապոյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե 2024թ. պետբյուջեն իր ծախսային և եկամտային ծավալներով ՀՀ պատմության մեջ ամենամեծն է:

Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԹ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ
Ամփոփելով Միացյալ Թագավորություն պաշտոնական այցը, կայացած քննարկումները՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԹ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ:

ԿԽՄԿ-ն կրկին այցելել է Ադրբեջանում ձերբակալված հայերին
Հոկտեմբերին ԿԽՄԿ-ն Բաքվում տեսակցել էր ԼՂ նախկին ղեկավարներին և այլ պահվող անձանց։
Զենքի գործադրմամբ խուլիգանություն, գույքի վնասում Աղավնավանքում
2023 թվականի նոյեմբերի 12-ին հաղորդումներ են ստացվել առ այն, որ նշված օրը Աղավնավանք բնակավայրում գործող գինետան մոտ տեղի է ունեցել վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որի ընթացքում դրա մասնակից 2 անձինք ծեծի են ենթարկվել, հնչել են կրակոցներ, ինչպես նաև վնասվել են ավտոմեքենաներ: