Հայաստան
Հայտնի է եվրաինտեգրման հարցով խորհրդարանական լսումների օրը
Ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով:

Դիզվառելիքով բեռնված մեքենան կողաշրջվել է
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված 600 լ դիզվառելիքով, վարորդ՝ Կ․ Դ․) կողաշրջվել է․ մոտ 100 լ դիզվառելիք թափվել է ճանապարհի երթևեկելի հատված, տուժածներ չկան։

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրենից պահանջում են բռնագանձել 1 մլրդ դրամից ավելի ապօրինի եկամուտ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին, 19-ին և 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները:

ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն:
Գևորգ Պապոյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին
Նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին։