Հասարակություն

Գևորգ Պապոյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին

 Նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին։ 

Ընկերության գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը ներկայացրել է «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի  գործունեությունը, ներդրումային քաղաքականությունը և իրականացված ներդրումները։ 

Անդրադարձ է կատարվել ֆոնդի գործունեության համար հետաքրքրական ոլորտներին (գյուղատնտեսություն, վերականգնվող էներգետիկա և այլն)։ 

Նախարարը կարևորել է ներդրումային ֆոնդի գործունեությունը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման և լավ կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման համատեքստում  պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությունը՝  նպաստելով Հայաստանի Հանրապետությունում ներդրումների աճի խթանմանը: