Երևան

«Համայնքային բոլոր մանկապարտեզները պետք է տեսախցիկներ ունենան». Տիգրան Ավինյան

Մասնավոր մանկապարտեզների փորձն ուսումնասիրվում է՝ համայնքային նախակրթարաններում տեղայնացնելու նպատակով: Հանձնարարվել է, բարեփոխումներին ու ոլորտին հատկացվող աջակցությանը զուգահեռ, մեծացնել պահանջներն ու մանկապարտեզներում հստակեցնել վերահսկողական  մեխանիզմները:

«Համայնքային բոլոր մանկապարտեզները պետք է տեսախցիկներ ունենան: Երևանի քաղաքապետարանը պետք է համոզված լինի, որ մանկապարտեզներում երեխաների համար ունենք բարենպաստ միջավայր»,- ընդգծել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։